Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

12 ապր 2018 18:37

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ակցիայի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտան

«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները այսօր՝ ապրիլի 12-ին անսպասելիորեն փակել են Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։
Ցուցարարները նաեւ վրան են դրել փողոցի մեջտեղում։ Ոստիկանները հանել եւ տարել են վրանը, սակայն մոտ մեկ տասնյակ երիտասարդներ նստել են գետնին եւ փակել են պողոտայի երթեւեկությունը։ Անցնող մեքենաների մի մասը ազդանշաններով ողջունում է ցուցարարներին, մյուս մասն էլ դժգոհում, որ փակել են փողոցը։
Ցուցարարների մեկ այլ խումբ էլ երթ է սկսել Բրազիլիայի հրապարակից եւ շարժվելու են դեպի Ազատության հրապարակ։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր