Մայիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ    

12 ապր 2018 17:22

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները կդիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան. Տեսանյութն ամբողջությամբ

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները կդիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան. Տեսանյութն ամբողջությամբՀայացք մամուլի ակումբում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանը, Տիգրան Եգորյանը և Արայիկ Պապիկյանը խոսեցին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործի դատավճիռների մասին:
 
Հայաստանյան բոլոր ատյաններում վճռի բողոքարկման ընթացակարգը սպառելուց հետո Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 
 
Ժիրայր Սեֆիլյանի  և մյուսների գործով  դատավոր Տաթևիկ Գրիգորյանը  դատաքննության ավարտից 17 օր անց պաշտպաններին է ուղարկել դատավճիռը, որն, ըստ պաշտպանների, մեղադրական եզրակացության կրկնօրինակն է:
 
«Հույս ունեինք, որ դատարանը կվերլուծեր դատաքննության ընթացքում կատարված հետազոտությունները: Ժիրայր Սեֆիլյանի դեպքում մնացել են այն ենթադրությունները, որոնք ներկայացված են առաջադրված մեղադրանքում  և ՀՀ անունից այդ տեսքով կայացրել է դատական ակտ: Այս քաղաքական հետապնդումը ուղղակիորեն ղեկավարել ու ցուցումներ է իջեցրել նախկին նախագահ ներկայումս գործազուրկ Սերժ Սարգսյանը: Ոչ թե քրեական իրավունքին համահունչ ապացույցներ են հավաքվել, այլ նյութեր, որոնք պիտի հիմք տային Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու»,–ասաց Արայիկ Պապիկյանը:
 
Գործով  պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ եթե նախկինում հայաստանյան դատական համակարգում  ձևականորեն պահպանվում էր իրավական գործընթացների կառուցվածքն ու տրամաբանությունը, ապա Տաթևիկ Գրիգորյանի ձեռամբ գրված այս փաստաթուղթը ապացուցում է, որ Հայաստանում  արդեն ուղղակի գոյություն չունի արդարադատություն. «Տաթևիկ Գրիգորյանի  գրած փաստաթղթին ասել դատավճիռ,  նշանակում է բարձրացնել դրա արժեքը։ Այսս դեպքում չունենք տրամաբանական շարադրված հասկանալի լեզվով մեղադրանքներ, գործողությունների շարունակություն սկզբից մինչև վերջ։  Տաթևիկ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ 17 օր մտածելուց հետո հասկացել է, որ հնարավոր չի այն գրել և պարզապես արտագրել է մեղադրական եզրակացությունը։  Անմեղսունակ մարդը կարող է ասել, որ ինքը հասկանում է այդ մեղադրական եզրակացությունը»,–ասաց նա: 
 
Տիգրան Եգորյանն էլ դատական ակտի ուսումնասիրությունից եկել է այն եզրահանգման, որ Գևորգ Սաֆարյանին և ժիրայր Սեֆիլյանին վերագրված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը դատական ակտով հիմնավորված չէ:  Պաշտպանները բավարար ապացույցներով համոզվել են, որ  դատական ակտը շարադրվել է նախապես՝ մինչև Սեֆիլյանի և մյուսների  գործի դատաքննությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր