Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

13 ապր 2018 10:45

Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում. «Փաստ»

Հայ մարզիկը Բաքու է ժամանել Ռուսաստանի կազմում. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանական մամուլը հեղեղված է լուրերով այն մասին, որ Բաքվում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի 26–րդ առաջնությանը Ռուսաստանի կազմում մասնակցում է նաև աշխարհի և ՌԴ չեմպիոն, ազգությամբ հայ մարմնամարզիկ Սերգեյ Ազարյանը:
Թուրքերը չեն կարող խոչընդոտել հայի մասնակցությունը, քանի որ նա Ռուսաստանն է ներկայացնում, սակայն անընդհատ հիշեցնում են նրա ազգային պատկանելության մասին: ՌԴ հավաքականի ավագ մարզիչ Սերգեյ Ռիժկովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
«Ցանկանում եմ նշել Սերգեյ Ազարյանի ելույթը Ռուսաստանի առաջնության ժամանակ ոչ միայն այն բանի համար, որ նա հաղթեց, այլ հատկապես նրա համար, որ բարդ վարժությունները փայլուն կատարեց, եւ տղամարդկանցից միակն էր, որ լրացրեց հավաքականում ընդգրկվելու նորմը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր