Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել          Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց       Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ    

13 ապր 2018 16:20

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում է. Ցանկանում է հանդիպել ռեկտորին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում է. Ցանկանում է հանդիպել ռեկտորին (տեսանյութ)«ԻմՔայլը» նախաձեռնության անդամներն այս պահին ԵՊՀ-ում են: Նիկոլ Փաշինյանը ցանկացավ տեսնել բուհի ռեկտորին, սակայն համալսարանի դռները փակ էին: Նրանց մոտեցավ ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ինչու է ռեկտորը ճնշում գործադրում ուսանողների վրա դեկանների միջոցով՝ թույլ չտալով քաղաքական ակտիվություն դրսևորել, ԵՊՀ ներկայացուցիչը պատասխանեց, որ նման բան չկա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը բարձրախոսով դիմեց ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ ասելով, որ ցանկանում են հանդիպել: Համալսարանի դռներն այդպես էլ չբացվեցին:
Երթի մասնակիցներին հաջողվեց մուտք գործել ԵՊՀ մասնաշենքերից մեկը և դասադուլի կոչեր հնչեցնել: «Սիմոնյանին չեք տեսե՞լ», -միջանցում հարցնում էին ակտիվիստները: Փաշինյանն ու իր կողմնակիցները որոշեցին նույն միջանցքում փոքր-ինչ հանգստանալ. նստեցին գետնին՝ պատի տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր