Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

13 ապր 2018 20:00

Վաղը կգրավեն ՀՀԿ-ն, իսկ այսօր կտեղակայվեն Ֆրանսիայի հրապարակում. տեսանյութ

Մենք միամիտ չենք, որ մտածենք, թե ոստիկանությունը մեր հանդեպ բարեհաճ կլինի, եթե ոստիկանությունը որոշի մեզ ցրել, մենք կարող ենք այնպես անել, որ նրանք բռնություն չկիրառեն, իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը.
«Ես ինքս տուն չեմ գնալու այնքան ժամանակ, մինչեւ չլինի հանգուցալուծում, ես չեմ լքելու ձեզ , ես լինելու եմ ձեր կողքին եւ խնդրում եմ, դուք էլ եղեք մեր կողքին:
Եթե ոստիկանության կողմից լինի հարձակում, մենք ցույց կտանք պասիվ դիմադրութուն, մենք թեւ թեւի տված կմնանք այստեղ»:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ տեղափոխվելու են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կտեղակայվեն։
Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը Վարդաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել՝ ի պաշտպանություն իրենց:
Ի դեպ Ազատության հրապարակում են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը և «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը։
Քիչ առաջ ԱՀ նախագահ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ դուրս է գալիս հացադուլից՝ ի պաշտպանություն ակցիայի մասնակիցների։
Ֆրանսիայի հրապարակը ոստիկանների կողմից հսկվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր