Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. Ֆոտո
![Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. Ֆոտո Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. Ֆոտո](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-04/medium/1523664061_vaja-mxitaryan-raisa-melqonjan.jpg)
Ռաիսա Մելքոնյանը նշեց, որ հիմա այն
ժամանակներն են, որ գեղեցկության ինդուստրիան ավելի է մեծացել. «Արդեն փաստ է, որ ի
շնորհիվ շատ հայերի, որոնք աշխարհում մեծագույն կշիռ ունեն, ՌԴ-ում և Եվրոպայում մեր
հայ վարպետները հաճախ են թելադրում արվեստը, ստիլը, մոդան»,-ասաց նա, հավելեով, որ
անկախ նրանից, թե ինչպես է Հայաստանում ընթանում գեղեցկության տենդենցը, Հայաստանյան վարպետների հաջողությունները ակնհայտ
են միջազգային մրցույթներում և աշխարհի տարբեր բեմերում.«Արդեն բազմաթիվ անգամներ Հայաստանի
դրոշը բարձացվել է տարբեր միջազգային բեմերում, հնչել հայկական հիմնը, ինչի համար յուրաքանչյուր
հայ հպարտություն է զգում: Այս տարին բավական
հաղթական էր՝ Էկատերինբուրգում ութ մրցանակներից յոթ առաջին և երկրորդ հաղթական տեղերը
մեր՝ հայկական թիմն է գրավել: Երբ ութ անգամ
նույն բեմում, նույն օրը կրկնվում է քո երկրի անունը, ինչը շատ ոգևորող է և դժվար թե մոռանալ լինի»:
![Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. Ֆոտո Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ սեփական ճաշակը, ոճը, երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին. Ֆոտո](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-04/medium/1523664230_30689254_1921647077847988_3639408665036849152_n.jpg)
Վաժա Մխիթարյանի կարծիքով էլ, հայ
մասնագետները, թե արվեստի, թե արհեստի առումով պրոֆեսիոնալներ են, տարբեր ոլորտներում.
«Այո, վստահաբար կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը կրում է «Ոսկե ձեռքեր տիտղոսը»,-ասաց
նա հավելելով, որ այդ փաստը հայտնի է ողջ աշխարհին:
Անդրադառնալով, ազգային, ավանդականին
նա նկատեց, որ ամեն երկիր ունի իր ազգային առանձնահատկությունները: Հայկական ազգային
ոճը նա շատ բարձր գնահատեց. «Հայերը բավական հին ազգ են և ինչու պետք է մենք ձգտենք
նմանվել Ամերիկացիներին, Եվրոպացիներին, երբ կարող եմ ասել, որ այլ ազգերը շատ բան
կարող են վերցնել հենց հայկականից»,- ասաց Վաժա Մխիթարյանը:
Ամեն դեպքում նա նաև կարծում է, որ
հայ ազգին փոքր ինչ խանգարում է կոնսերվատիվ լինելը. «Երբեք պետք չէ վախենալ ինքն իրեն
փոխելուց: Եթե կինը ամեն անգամ նոր զգեստ է գնում, ապա ինչու պետք է մազը, հարդարանքը
չփոխի»:
Մոդայի հետևից գնալը նա համարում
է ոչ ճիշտ ընտրություն.«Գեղեցկությունը դա արդեն արվեստ է: Մոդայի հետևից պետք չէ ընկնել: Պետք չէ մոդայիկ երևալ, պետք է ունենալ
սեփական ճաշակը, ոճը: Երբեք չփորձել կրկնօրինակել հոլիվուդյան աստղերին, երբեք չհագնել
այնպիսի հագուստ, որով չես կարող թաքցնել թերությունները, և ամենա կարևորը գտնել անձնական
ստիլը, ոճը»,-խորհուրդ տվեց Վաժա Մխիթարյանը:
Իսկ անդրադառնալով մոդա հասկացողությանը
նա ասաց, որ այժ ոչ մեկ նորը չի հնարում այն
արդեն վաղուց՝ 10-12 տարին մեկ կրկնվում է, իհարկե ավելի թարմացված, նոր էլեմենտներով
հագեցած:
Հավելենք, որ Վաժա Մխիթարյանը աշխատել է շատ հայտնիների հետ, ովքեր են, Ստալինի
աղջիկը՝ Սվետլանա Ալելուևան, Ստալինի թոռնուհին՝ Օլգան, Վալենտինա Տերեշկովան և շատ
այլ հայտնիներ, ինչպես նաև գրեթե բոլոր ՀԽՍՀ քարտուղարները, սակայն նրա համար ամենակարևորը
բոլոր այն կանայք են ովքեր դիմում են իրեն «Բոլոր կանաք ինձ համար թագուհիներ են: Ինձ
համար ավելի թանկ ու սիրելի են եղել տնային տնտեսուհիները, քան որևէ պաշտոնյա՝ պաշտոնյային
կարող ես մերժել, բայց կնոջը ոչ», ասաց,- Վաժա Մխիթարյանը:
Նշենք, որ Վաժա Մխիթարյանը, արդեն
մի քանի օր է Հայաստանում է և սեմինար դասընթացներ է անցկացնում հատկապես մարզերի վարսահարդարների
համար: