Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

14 ապր 2018 10:15

Ինչ է թաքցնում 206 պաշտոնյա, և ովքեր են անպարտաճանաչները. «Փաստ»

Ինչ է թաքցնում 206 պաշտոնյա, և ովքեր են անպարտաճանաչները. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է.  «Մարտի 30–ին լրացել է պաշտոնատար անձանց՝ իրենց 2017 թ. տարեկան հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ժամկետը և՛ լրացել է, և՛ վրայով 10 օր էլ անցել է, սակայն, որոշ պաշտոնյաներ դեռևս չեն ներկայացրել իրենց հայտարարագրերը:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնակայն կայքից՝ այս տարի ակնկալվում էր ստանալ 3 հազար 233 պաշտոնատար անձանց հայտարարագիր: Նախնական տվյալների ամփոփմամբ, ապրիլի 10–ի դրությամբ 2017 թ. տարեկան հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք: Ստացվում է, որ մնացած 206 պաշտոնյաները կամ ալարում են լրացնել հայտարարագրեը, կամ ժամանակ «չունեն», կամ թաքցնելու բան ունեն:
Ինչպես հայտնի է, մեր պաշտոնյաներից շատ–շատերը բավական մեծ ունեցվածքի տեր մարդիկ են, ահռելի թվերի հասնող փոխառություններ, դրամական միջոցներ ու եկամուտներ ունեն, էլ չասած ոմանց հոբբիների՝ թանկարժեք իրերի հավաքածուների մասին: Պարզ է, որ ոչ բոլորին է հաճելի ի տես դնել իրենց ունեցվածքը հանրության աչքի առաջ, այլապես՝ մի քանի հարց պարունակող հայտարարագիր լրացնելու համար պաշտոնյայից 4 ամիս ժամանակ չէր պահանջվի: Հավելենք, որ այդ 3027 պարտաճանաչ պաշտոնյաներից դեռևս 2600–ի հայտարարագրերն են հրապարակվել:
Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է: Իսկ հայտարարագրերի հրապարակայնացմանը հաջորդելու են հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգման, իսկ այնուհետև՝ հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման գործընթացները: Նշենք նաև, որ հանձնաժողովի կողմից նշված չէր, թե ովքեր են 206 անպարտաճանաչ պաշտոնյաները:
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր