Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

14 ապր 2018 10:50

Ընդդիմության համարձակ քայլը. ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն. «Ժամանակ»

Ընդդիմության համարձակ քայլը. ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ եթե կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ֆորմալ առումով ամեն ինչ լիովին ճիշտ է, սակայն եթե անգամ «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկի ՀՀԿ թեկնածուին, դա ամենևին դեռ չի նշանակելու ընդդիմության կնիք:
Ընդ որում, այստեղ իհարկե խնդիրը միայն դաշինքի դաշտում չէ, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, որտեղ կա չափանիշների և չափորոշիչների, քաղաքական բովանդակության կամ կոնտենտի լուրջ խնդիր: Հայաստանում ընդդիմություն չափվում է այն ուժը, որն առավել ուժգին դեմ կլինի ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, որն առավել ուժգին կանի իշխանափոխության կոչ:
Ըստ էության, Հայաստանում խոշոր հաշվով տեղի է ունենում ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն: Այսինքն` մի համակարգում, որտեղ չկա ընտրական մեխանիզմ, ծավալվում է, այսպես ասած, դասական քաղաքական պայքարի տրամաբանության մեջ տեղավորվող գործունեություն՝ մենք լավն ենք, իշխանությունը` վատը, մենք ազնիվ ենք, նրանք՝ ոչ:
Մինչդեռ ընդդիմությունը չգիտի, թե ինչ անի ստացված շատ, թե քիչ արդյունքի՝ հանրային համակրանքի, և միաժամանակ իշխանության հանդեպ իրենց իսկ ձևավորած հակակրանքի հետ:
Որովհետև, քաղաքական մրցակցության բացակայության, այսինքն` իշխանության այն դիրքորոշման պայմաններում՝ որ մեր դիրքը անսասան և անբեկանելի է, իսկ ընդդիմության դիրքը կարող ենք քննարկել լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի տրամաբանության վրա կառուցված գործունեությունը փակուղի է:
Հետևաբար՝ այլևս բացարձակապես նշանակություն չունի, քեզ ընդդիմություն համարում են, թե ոչ: Քեզ համարում են անարդյունավետ, ապարդյուն, և վերջ: Ըստ այդմ, կամ մնում է արդյունավետություն փնտրել ուժով, զենքով, ինչը, մեղմ ասած, ոչ միայն երաշխավորված հաջողության ճանապարհ չէ, այլ պետությունն ու հասարակությունը գուցե էլ ավելի մեծ վտանգի տակ դնելու ճանապարհ, կամ՝ մնում է փոխել խնդիրը, փոխել ընդդիմադիր գործունեության իմաստը:
Ահա այստեղ է թերևս հարցերի հարցը, որը, սակայն, պահանջում է բնականաբար քաղաքական մեծ համարձակություն և մտագրոհի կարողություն, որովհետև իրապես անհրաժեշտ է ստանդարտից դուրս գործունեություն, թե մարտավարության, թե քաղաքական տեքստերի, բովանդակության, դրվող խնդիրների, դիսկուրսի առումով:
Եվ այն իհարկե բավական բարդ է ընկալվելու հանրության շրջանում, երբ կասկած չկա, որ ստանդարտից դուրս գալու որևէ ջանք անմիջապես արժանանալու է ստանդարտի մեջ գտնվող ընդդիմությունների միահամուռ գրոհին: Սակայն այստեղ է խնդիրը, որևէ ուժի համար, որը հավակնում է լինել ընդդիմադիր և ծավալել Հայաստանում իրավիճակ փոխելուն միտված գործունեություն:
Ընդդիմադիր ուժից պահանջվում է իրավիճակ, ըստ այդմ, նախ մտածողություն, արժեհամակարգ և հոգեվիճակ փոխել, ոչ թե խոսել իշխանություն փոխելու մասին, երբ բոլորը գիտեն, որ դա մի շարք պատճառներով գործնականում հնարավոր չէ տեսանելի ապագայում:
Հետևաբար, ժամանակն է դուրս գալ քվեարկությունների կեղծ, արհեստական և խորքային առումով իրականության հետ կապ չունեցող չափորոշիչներից: Խոշոր հաշվով, Հայաստանում առկա իրականությունը փոխելու քայլ կատարող ուժ կարող է համարվել իրապես այն ուժը, որը համարձակ քայլ կանի հենց ստանդարտից դուրս գալու և ընդհանրապես ընդդիմություն «դասական» երևույթը քաղաքական «ոչ դասական» իրականության պայմաններում վերաիմաստավորելու ուղղությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր