Այս պահին պատասխանատուն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է
Եթե ոստիկանությունը բռնի ուժ կիրառի հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, պատասխանատվությունը ստանձնելու է վարչապետի պաշտոնակատարը՝ Կարեն Կարապետյանը:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշում է, որ նա ունի նույն լիազորությունները, ինչ վարչապետը ապրիլի 9-ից հետո։
Սերժ Սարգսյանի պաշտոնավորման ժամկետի ավարտից հետո Ազգային ժողովը ստանձնել է Սահմանադրական բարեփոխումներով նախատեսված բոլոր պարտավորությունները, ինչը նախատեսվում է խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ։
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշում է, որ առանց Սերժ Սարգսյանի իշխանությունը կոլապսի մեջ է. «Այնուամենայնիվ կան կոնկրետ պատասխանատուներ: Հրաման տվողները, ժամանակավոր պաշտոնակատարները պատասխանատվություն են կրելու: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բոլորի թելերը Սերժ Սարգսյանի ձեռքերում է եւ պետք է անենք ամեն ինչ, որ նա հետ չգա իշխանության»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհուրդն այսօր պաշտոնապես որոշել է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում: ՀՀԿ-ն նիստն արել է արտագնա՝ Ծաղկաձորում:
Իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի վարչապետ։