Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 ապր 2018 17:35

Պուտինն արձագանքել է Սիրիայի դեմ հարձակմանը և մեղադրել ԱՄՆ-ին

ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները հարված են հասցրել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը‚ առանց Անվտանգության խորհրդի սանկցիայի: Այս մասին նշվում է ՌԴ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ: 

«Ապրիլի 14-ին ԱՄՆ-ն իր դաշնակիցների աջակցությամբ հարված է հասցրել Սիրիայի Արաբական Հանրապետության ռազմական ուժերի և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին: Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի‚ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը‚ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները‚ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ ինքնիշխան պետության դեմ‚ որն ահաբեկչության դեմ պայքարի եզրին է»‚- նշել է Պուտինը:
 
Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ժողովրդին‚ և իր կոչում հայտնել էր Սիրիային հարվածներ հասցնելու մասին‚ որի փաստը հաստատել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր