«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

14 ապր 2018 18:50

ՀՅԴ-ն հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը

 
ՀՅԴ-ն հավանություն է տալիս վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական  համագործակցության մասին  համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին  քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`
նկատի ունենալով, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով և քաղաքական կոալիցիայի հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը,
հաշվի առնելով ՀՀԿ Խորհրդի որոշումը վարչապետի թեկնածու առաջադրելու մասին՝
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։
Նոր սահմանադրությամբ սկսված համակարգային փոփոխությունները  արդեն իսկ որոշակի դրական սպասումներ եւ որակական  տեղաշարժեր են արձանագրել։ Թեև մեր երկրում առկա են բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ եւ լուծում պահանջող խնդիրներ, սակայն վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված  որոշակի հաջողությունները հուսադրում են, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ եւ ակնկալիք է ձեւավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։ 
Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձեւավորելու,   հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում եւ վստահ ենք, որ հաջողելու ենք»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր