Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

14 ապր 2018 20:30

ՀՀԿ-ն խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացրել է մեկ շաբաթ առաջ. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացրել է մեկ շաբաթ առաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը հերքեց հայտարարությունները, թե նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը պայմանավորված է եղել «Իմ քայլը» նախաձեռնության անդամների հայտարարությունների հետ, թե պատրաստվում են շրջափակել ՀՀԿ-ի գրասենյակը: «Երբ Հանրապետական կուսակցությունը որոշել է, որ նիստը պետք է Ծաղկաձորում լինի, Նիկոլ Փաշինյանը իր գործընկերների հետ ճեմում էր Վանաձոր-Դիլիջան մայրուղում»,- ասաց Շարմազանովը:
Նա հավելեց, որ առհասարակ չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները, սակայն ի գիտություն լրագրողների և հանրության ցանկանում է հստակեցնել, որ ՀՀԿ-ի խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացվել է մեկ շաբաթ առաջ:
Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ-ն նախկինում էլ խորհրդի արտահերթ նիստեր անցկացրել է թե Ծաղկաձորում, թե այլ վայրերում: «Նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ նիստին մասնակցել է 250-ից ավել մարդ, իսկ կուսակցության կենտրոնական գրասենյակում մենք նման դահլիճ չունենք, որ այդքան մարդ տեղավորեր»,- ասաց նա՝ հավելելով, որ նիստին մասնակցել են ինչպես կուսակցության խորհրդի անդամները, այնպես էլ տարբեր տարածքային կառույցների ղեկավարներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր