«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

15 ապր 2018 12:08

Չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից. Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» հայտարարությունը

Չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից. Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» հայտարարությունըԺիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խումբը հայտարարություն են տարածել, որը ներկայացվում է ստորև.
Մեծ հույսով և խանդավառությամբ հետևում ենք մեր արժանապատիվ քաղաքացիների սկսած ազատագրական պայքարին:
Սիրելի՛ հայրենակիցներ, ողջունում և զորակցում ենք բոլորիդ՝ պայքարը կազմակերպող գործիչներիդ ու խիզախ քաղաքացիներիդ: Ողջունում ենք ժողովրդի սրտից բխող միասնության ու համախմբման կոչերը, մենք ևս կոչ ենք անում մոռանալ բոլոր տարաձայնությունները և համախմբվել, համերաշխության մթնոլորտի շնորհիվ ապահովել հաղթանակը:
Չափազանցություն չթվա՝ ճակատագրական է պայքարի կազմակերպիչների պատասխանատվությունը, ուստի կարևոր է համայն հայության՝ հայրենաբնակներիս և Սփյուռքի մեր հայրենակիցների առավելապես գործուն աջակցությունը նրանց: Հաջողության և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է չսահմանափակել օրակարգը, պայքարի ժամանակահատվածը և միջոցները: Մեր երկիրը զավթված է:
Զավթիչը ռուսական կայսրության աջակցությամբ ժողովրդի իշխանությունը բռնությամբ յուրացրած և պետությունը որպես գաղութացման, կեղեքման ու իրավազրկման գործիք կիրառող ազգադավ ու ոճրագործ վարչակազմն է, որ գործում է հօգուտ գաղութարար Ռուսաստանի և իր կլանային շահերի: Այդ պատճառով պայքարի օրակարգը պետք է համապատասխանի խնդրին, այն է՝ ծառայի ռուս-թուրքական պայմանագրերով մեկ դար առաջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը սպասարկող այսպես կոչված 3-րդ հանրապետության փոխարեն Հայրենիքի վերատիրացման և ազգային առաքելության վերաստանձնման և գործառույթն սպասարկող Նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետության կայացմանը:
Միայն այդպիսի ազատ ու ինքնիշխան Հանրապետությունը կարող է ունենալ ազատ քաղաքացի և ժողովրդավարություն, իրավական հասարակարգ և սոցիալական ապահովություն: Ըստ այդմ, պետք է չսահմանափակել նաև ժամանակը, պայքարել մինչև Ռուսաստանից կախյալության պորտալարը կտրվի, ինչի համար նպաստավոր է պահը:
Ազգային դավաճանության և այլ ծանրագույն ոճիրների մեջ թաղված վարչակազմերը, որպես կանոն, չեն հեռանում խաղաղությամբ, ուստի պայքարի միջոցները ևս պետք է համարժեք ու արդյունավետ լինեն: Ոտքի՛, Հայ ժողովուրդ, ոտքի՛, Հայաստանի Քաղաքացի, համոզված եղեք՝ չկա՛ ռեժիմ, որ չխորտակվի ժողովրդի ուժից:
Համախմբումը և ազգային օրակարգով առաջնորդվող հակառակորդին դիմադրելու վճռականությամբ տոգորված ազատագրական պայքարը միա՛յն հաղթանակով է պսակվելու: Մա՛հ ռեժիմին
Մենք ենք տերը մեր երկրի


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր