ՔՊ-ում սրբազան թեմաները դարձրել են հումորի առարկա. ի՞նչ էր կատարվում Սեւանի առանձնատանը հունիսի 1-ին․ «Ժողովուրդ»          Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 ապր 2018 08:49

Ոստիկանության հորդորը Փաշինյանին

Ոստիկանության հորդորը Փաշինյանին ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ հորդորել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, 2018թ. ապրիլի 15-ին ելույթ ունենալով Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16-ին, առավոտյան, իրականացնել գործողություններ, որոնց զգալի մասը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտում են և իրենց դրսևորման պարագայում առերևույթ իրավախախտման հատկանիշներ են պարունակելու՝ առաջացնելով օրենքով սահմանված պատասխանատվություն:
Այդ գործողությունների որոշ մասը, բացի այն, որ էական վնաս են հասցնելու մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի, դրանից բխող այլ իրավունքներին, կազմակերպությունների բնականոն գործունեությանը, առանձին դեպքերում իրական սպառնալիք են պարունակում քաղաքացիների կյանքի և առողջության համար:
Կոչ ենք անում հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներին զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից՝ չվտանգելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների օրինական շահերը»:
Այսօր առավոտից հավաքի կազմակերպիչներին և որոշ մասնակիցներ փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով երթևեկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր