Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

16 ապր 2018 14:03

«Իրանք ո՞վ են, որ ուսանողներին ծեծեն». Սասուն Միքայելյանը՝ Հերացի փողոցում բախման մասին

Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ նորից Ֆրանսիայի հրապարակում են: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում այն ցուցարարներին, որոնք խաչմերուկներ են փակել, թողնեն դրանք ու գան, միանան իրենց: Փաշինյանը ոգեւորված է, նրա խոսքով՝ տասնյակ, հարյուր հազարավոր մարդ կա հիմա Մաշտոցի պողոտայում ու Ֆրանսիայի հրապարակում: «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե 100 հազարավոր մարդիկ հավաքվեն, ոստիկանները ոչինչ անել չեն կարող. «Ի՞նչ պիտի անեն, կարո՞ղ է ուտեն»: Լրագրողները փոխանցեցին, թե ինչ է եղել Հերացի փողոցում, երբ Մերսեդես Բրաբուս մակնիշի մեքենայով 4-5 հոգով հարձակվեցին ցուցարար ուսանողների վրա ու նրանց ծեծի ենթարկեցին՝ ճեղքելով պատնեշը: Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ ուզում են ինչ-որ բաներ ցույց տալ, վախեցնել ժողովրդին, բայց պիտի իրենք թույլ չտան. «Իրանք ո՞վ են, որ ուսանողներին ծեծեն: Նախկին բանն է, թե իրենց ցանկությամբ կարող են ինչ-որ մեկին ծեծեն»: Միքայելյանն ասաց, որ ՀՀԿ-ն 2 անգամ ոչ լեգիտիմ ընտրվել է, Սերժ Սարգսյանին պիտի թույլ չտան, որ երրորդ անգամ ընտրվի. «Մենք անկախ պետություն ենք, էս անկախության ճանապարհին մենք կյանքեր ենք դրել զոհասեղանին, որ նորմալ պետություն սարքենք»: Սասուն Միքայելյանն ասաց, որ նորմալ, լեգիտիմ թեկնածու պիտի լինի՝ ժողովրդի կողմից ընտրված: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր