Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

17 ապր 2018 20:50

«Մենք պետք է հաղթենք, սա ազատամարտ է». Սասուն Միքայելյան

 «Մենք պետք է հաղթենք, սա ազատամարտ է». Սասուն Միքայելյան
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը:
Նա հայտարարեց, որ 1988 թվականից հետո նման բազմություն դեռ չէր հավաքվել. «Մենք պետք է հաղթենք, սա ազատամարտ է: Մեր առաջնորդներն այս 30 տարվա ընթացքում գրեթե բոլորը թողել են ժողովրդին մենակ, բայց  Նիկոլ Փաշինյանը ժողովրդին մենակ չի թողնում: Մենք պետք է հաղթենք: Մենք չենք հաղթել, որ մեր երկրում ապրենք օտարի, տառապյալի կարգավիճակով: Այսօր մենք հպարտ ենք մեր հաղթանակով, բոլորն ասում են՝ մեզ հանկարծ չթողնեք փողոցում, ոչ թե՝ մենք չպետք է ձեզ փողոցում թողնենք, այլ՝ մենք իրար չպետք է թողնենք փողոցում, մենք փողոցային չենք: Լավ է լինել ազատ, սոված գայլ, քան՝ կուշտ, կապած շուն:
Այսօր Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ 77 հոգու համար, բայց դուք եք այս երկրի տերը: Այս իշխանություններն ընդամենը կարողացան պահել իրենց իշխանության գոյատևումը՝ անտեսելով այս չարչարված ժողովրդին: Կխնդրեի, որ մարդիկ գիտակցեն՝ բոլոր ազգերի մեջ բռնապետները դաժան ճակատագրի են արժանացել: Այն անձինք, ովքեր կանգնելու են ազգի դատաստանի առաջ, ոչ մի ձև չեն ներվելու, թող ուշքի գան»,- հայտարարեց Ս. Միքայելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր