Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

18 ապր 2018 16:50

Պահանջ ոստիկանությանը՝ անհապաղ ազատ արձակել անչափահասներին

Պահանջ ոստիկանությանը՝ անհապաղ ազատ արձակել անչափահասներինՈստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր