Արտաշատում թալանել են Մանկավարժական համալսարանի դասախոսի տունը
Ապրիլի 19-ին Արտաշատ քաղաքում բնակարանային կողոպուտ է տեղի ունեցել: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
«Ժամը 00։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աթաբեկյան փողոցի բնակիչ՝ 52-ամյա Լյովա Հարությունյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ ապրիլի 18-ին, ժամը 17։00-ից մինչև ապրիլի 19-ի ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան ննջասենյակի ճաղավանդակը, այնուհետև կոտրել պատուհանը և մտնելով տուն՝ ննջասենյակի պահարանից հափշտակել են իրեն պատկանող «Սայգա» տիպի որսորդական ողորկափող հրացանը, գումար, ոսկյա ու արծաթյա զարդեր»,- ասացին ոստիկանությունից:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Լյովա Հարությունյանը աշխատում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես դասախոս և մինչ նա մասնակցելիս է եղել իր աղջկա հարսանեկան արարողությանը, տունը թալանելու ժամանակ: