Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար       Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 ապր 2018 20:13

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց առանձնատնից. պարզաբանում է Դավիթ Հարությունյանը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց առանձնատնից. պարզաբանում է Դավիթ ՀարությունյանըՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իրեն հատկացված առանձնատնից:

«Ես կարծում եմ, որ վարչապետի խոսքը, որը վերաբերում է երրորդ նախագահին հատկացված առանձնատան հետ, ուղիղ տեքստով կներկայացվի ձեզ: Ավելի լավ պատասխանը կգտնեք հենց այնտեղ»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ որտե՞ղ է ապրելու Սերժ Սարգսյանը, նա պատասխանեց՝ ապրելու է այնտեղ, որտեղ՝ վարչապետը. «Այսինքն, վարչապետի համար հատկացված առանձնատանը` կառավարական ամառանոցում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր