Պարոն վարչապետ, ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ո՞վ է մեղավոր. Արսինե Խանջյան
Հանրապետության Հրապարակում հավաքված ցուցարարների Գերմանիայից ողջունել է սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Նա հայտնեց, որ փափագում էր միանալ այս պայքարին, սիրտն ու հոգին հիմա լալիս են, բայց ուրախությունից:
«Հեղափոխությունը երբ հանդարտ է, ավելի վտանգավոր է իշխանության համար, ձեր պայքարը ճիշտ է եւ օրինավոր, այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ: Մենք այստեղ, տասնյակ մտավորականներով ձեր կողքին ենք: Կխնդրեմ իշխանության բոլոր ուժերին միասնաբար մասնակցել ձեր գործողություններին: Այսօրվա համակարգը անօրեն է իր պատմական եւ ներկա ձեւավորումներով: Շարունակեք այս հեղափոխությունը առանց վախի, իսկ ոստիկաններին հորդորում եմ, դուք պետք է պահպանեք ցուցարարներին, ոչ թե օլիգարխների գլուխը, մնացեք պաշտպանն այդ երիտասարդությանն ու նրանց արդար բռունքներին: Մասնակցեք՝ մերժելով ձեզ վտանգող ամեն ինչ: Վերջին խոսքս այս վարչապետինն է՝ բավ է այս տառապանք, որ ունի այս ժողովուրդը, ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ո՞վ է մեղավոր: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, բայց ես հայ եմ, մենք հայ ռազմիկներ ենք, ուր էլ լինենք, պետք է ծառայենք այս ազին՝ նվիրված: Այո դուք կարող եք, եւ ոչինչ չի լինի, եթե ձեր պաշտոնից հրաժարվեք, կան մարդիկ, որոնք կարող են այս ժողովրդին փրկել:
Ես հայ եմ , ինչպես եւ դուք՝ ուր էլ որ լինենք: Շարունակելու եմ մոտիկից հետեւել ձեր գործողություններին, հաջողություն եւ առայժմ, ձեր՝ Արսինե»: