Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

19 ապր 2018 21:33

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արելԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պահպանել և ապահովել երկրում խաղաղ հավաքների իրավունքը: «Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը խաղաղ բողոքի ակցիաների միջոցով»,- հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը:
Գիսլադոտիրը շեշտել է նաև, որ իրավապահները ոչ միայն պետք է զերծ մնան խաղաղ հավաքների ազատությանը միջամտելուն, այլև պատասխանատու են այս իրավունքի իրացմանն օժանդակելու հարցում:
«Դրա մեջ է մտնում նաև մասնակիցների անվտանգության ապահովումը ցանկացած խաթարումներից, ինչպես, օրինակ, սադրիչներից և հակացուցարարներից»,- ասել է ԵԱՀԿ պաշտոնյան՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը երկխոսության մեջ մտնել: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր