Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

20 ապր 2018 10:00

Ինչպե՞ս կարձագանքի Շառլ Ազնավուրը Նիկոլ Փաշինյանի կոչին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Շառլ Ազնավուրը այս պահին գտնվում է Ժնևում և մի փոքր վատառողջ է:
Վերջին 10 օրերի ընթացքում աշխարհահռչակ շանսոնյեն և մեծ հայը մի փոքր տկար է և դժվար թե կարողանա գալ Հայաստան, ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նա արձագանքի Նիկոլ Փաշինյանի կոչին և գա Հայաստան, ասաց մեր զրուցակիցը: Սակայն նաև հավելեց, որ չի բացառվում, որ Ազնավուրը ուղերձով կամ կոչով դիմի ընդվզող ցուցարարներին և իշխանությանը, իսկ համայնքի ներկայացուցիչները անում են ամեն ինչ, որ դա լինի հնարավորինս սեղմ ժամկետներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր