Տեղի ունեցավ որոշակի վեճ լեզվակռիվ, բայց դա ամենևին նորմա չի, Եղոյանը՝ Փաշինյանի ընդդիմադիրներին «համբալ» անվանելու մասին          Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ       Արդեն հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը    

20 ապր 2018 10:30

Որքա՞ն է ցուցարարների թիվը. «Իոնիսյանենց դրոնի գործը դժվարացել է». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոնիսյանի միջև որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով: Իոնիսյանն ասել էր` չորսուկես հազար ցուցարար է եղել, այդ թիվը չէր համապատասխանել Նիկոլենց ներկայացրած թվին. Իոնիսյանն ասել է` ինչ կար, այն ենք ցույց տվել:
Ցույցի մասնակիցների թվաքանակի շատացմանը զուգընթաց, ըստ նույն «ասացողների», «Իոնիսյանենց դրոնի գործը դժվարացել է, որովհետև ոստիկանությունը GPS` գլոբալ տեղորոշման համակարգն է միացրել` իրենց զորքերի շարժը, թվաքանակը «չցուցանելու» համար, ինչն էլ դրոնի աշխատանքները խափանել է». այնուհանդերձ, ապրիլի 17-ին Իոնիսյանի թռչող սարքը ցուցանել է 33-35 հազար մարդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր