Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 ապր 2018 18:09

Ծեծի է ենթարկվել Աժ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի որդին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծի է ենթարկվել Աժ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի որդին. նա տեղափոխվել է հիվանդանոցՕրեր առաջ՝ ապրիլի 18-ին Երեւանում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի որդին`Գարիկ Նուշիկյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տեղեկատվության համաձայն, ապրիլի 19-ին ժամը 10:10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վնասվաածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1994-ին ծնված Գ. Ն.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Թումանյան փողոցում:
Պարզվել է, որ ապրիլի 18-ի երեկոյան Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող սրճարանում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Ն.-ի գլխի եւ մարմնի տարբեր հատվածներին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Թե որն է եղել վիճաբանության պատճառը դեռ հայտնի չէ. Գարեգին Նուշիկյանին ծեծի ենթարկող անձի ինքնությունը դեռ հայտնի չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր