Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

21 ապր 2018 15:33

Տարոն Մարգարյանի ընկերները 180 հոգով հարձակվել են երթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել

Տարոն Մարգարյանի ընկերները 180 հոգով հարձակվել են երթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ Ավանում ԺԵԿ-ի պետք Առնակ Մանուչարյանը, «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Երեմյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը 180 հոգով հարձակվել են անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների մեքենաների վրա, ջարդել, փշրել մեքենաները, մի երիտասարդի դաժան ծեծի են ենթարկել: Հիմա այդ խմբով կանգնած են մայթերին, որ մեքենան ձայնային ազդանշան է միացնում, քարերով հարվածում, ջարդում են մեքենան:

Ի դեպ, նրանք այս գործողությունները կատարել այն ժամանակ, երբ երթն անցել է Ավան վարչական շրջանով: Նրանք հարձակվել են երթի վերջից քայլող մասնակիցների վրա, քանի որ դիմային հատվածի համեմատ քիչ են եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր