Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

23 ապր 2018 12:24

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել բժշկին, երբ բարեկամաբար հորդորել է չծեծել ուսանողներին

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել բժշկին, երբ բարեկամաբար հորդորել է չծեծել ուսանողներինHayacq.com-ի տեղեկություններով, այսօր առավոտյան Հերացի փողոցում, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի  բժիշկներից մեկին: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԵՊԲՀ համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանը  հերթապահությունից հետո, դուրս գալով հիվանդանոցից, նկատել է, որ ոստիկանները հարձակվել են մի քանի ուսանողների վրա և ծեծելով բերման են ենթարկում: Նա փորձել է բարեկամաբար հորդորել նրանց, իսկ ոստիկանները անմիջապես հարձակվել, ծեծի են ենթարկել բժշկին, ապա նստեցրել ոստիկանական մեքենան, որպեսզի բերման ենթարկեն: Հիվանդանոցի ղեկավարության և բժիշկների միջամտությունից հետո միայն նրանց չի հաջողվել արդեն բազմաթիվ վնասվածքներ ստացած բժիշկին բաժին տեղափոխել: 
Այս պահին բժիշկ Հայկ Հովհաննիսյանը  գտնվում է հիվանդանոցում՝ արդեն հիվանդի կարգավիճակով, այտոսկրի կոտրվածք և գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ:
Իսկ ոստիկանների լկտիությունն այնտեղ է հասել, որ նրանք նորից վերադարձել են հիվանդանոց, բժիշկին բաժին տեղափոխելու նպատակով, սակայն հանդիպելով բժշկական անձնակազմի դիմադրությանը, հեռացել են, ասելով թե այլ նպատակով էին եկել:
Հետաքրքիր է այս առընչությամբ ինչ է մտածում առողջապահության նախարարը:
Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել բժշկին, երբ բարեկամաբար հորդորել է չծեծել ուսանողներին


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր