ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ, որ փողոցները փակ կլինեն մայիսի 2-5-ին       «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա    

23 ապր 2018 13:26

«Մենք որոշում ենք կայացրել». Կարեն Կարապետյանը գնում է Նիկոլ փաշինյանի հետ հանդիպման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այս պահին գնում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ով երեկվանից գտնվում է անազատության մեջ:
«Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ Ազգային ժողովից հետ վերցվի: Եվ ես այս պահին գնում են պարոն Փաշինյանի հետ հանդիպման, որպեսզի բանակցենք և լուծում գտնենք:
Վաղվա օրը չափազանց կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն և սթափություն կունենանք, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք՝ հայերս, անկախ նրանից, թե ինչքան բարդ խնդիր, ինչքան նեղվածություն, չլուծված հարցեր կան, կարող ենք նստել և տրամաբանական լուծում գտնել»,- ասաց Կարեն Կարապետյանն ու հեռացավ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր