ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

23 ապր 2018 13:56

Աժ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ արտահերթ նիստը հետաձգվել է

Աժ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ արտահերթ նիստը հետաձգվել էՄԱյսօր ժամը 15:00-ին նախատեսված է եղել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Նիստը, սակայն, հետաձգվել է:
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից թե որն է նիստը հետաձգելու պատճառը, ի պատասխան նա ասել է. «Ես չունեմ այդպիսի տեղեկություն, իսկ արտահերթ նիստի մասին մամուլին եւ հանրությանը նախապես հայտնում ենք»,- ասաց Բաբայանը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։
Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։
Ըստ ամենայնի՝ ԱԺ արտահերթ նիստը հենց այս պատճառով էլ հետաձգվել է:
ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են երեկ. Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր