Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել          Երկրի ապագան մռայլ է.Գիտնականները կարծում են, որ պարզել են Արևի մահվան ժամկետները       Կիևում իշխանությունները սկսել են բրոշուրներ բաժանել, բնակիչներին տրվել են տասնյակ հուշումներ՝ ռազմական գործողություններ սկսելու դեպքում    

23 ապր 2018 19:30

«The Washington Post»-ի և «Euronews»-ի անդրադարձերը՝ ՀՀ ներքաղաքական իրադարձություններին

The Washington Post-ը և Euronews-ը ևս անդրադարձել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին.
«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին այսօր՝ իր պաշտոնավարման դեմ լայնամասշտաբ ժողովրդական ցույցերից հետո:
Հակակառավարական ցույցերը տևել են գրեթե երկու շաբաթ և ուղղված են Սերժ Սարգսյանի դեմ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Սարգսյանը նշանակվեց վարչապետ իր՝ մեկ տասնամյակ տևած նախագահումից հետո: Հայաստանում կառավարման նոր ձև է սահմանվել, որտեղ մեծ է վարչապետի դերը:
Սարգսյանի քաղաքական հակառակորդները մեղադրում էին նրան հօգուտ իրեն սահմանադրական փոփոխություններ անցկացնելու և իր իշխանությունը մոտ մեկ տասնամյակ ևս հաստատելու մեջ:
Տասնյակ հազարավոր մարդիկ՝ ներառյալ անզեն զինվորներ և հոգևորականներ, մասնակցեցին ցույցերին երկրի մայրաքաղաքում՝ Երևանում: Բողոքի ակցիան ուղղված էր համատարած կաշառքի ու, ինչպես ժողովուրդն է անվանում, Սարգսյանի ավտորիտար կառավարման դեմ»,- նշել է The Washington Post-ը:
Իսկ Euronews-ը գրում է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ինքը հրաժարական է տալիս: Նրա հրաժարականը հետևանք է ավելի քան մեկ շաբաթ տևող բողոքի ցույցերի, որոնք պայմանավորված էին ցուցարարների անհամաձայնությամբ ՀՀ ԱԺ-ի՝ Սերժ Սարգսյանին մեկ տասնամյակ երկրում նախագահելուց հետո վարչապետի պաշտոնում նշանակելու որոշմանը:
Սարգսյանը՝ Ռուսաստանի Դաշնության մտերիմ աջակիցը, իր խոսքում ասել է.« (ընդդիմադիր) Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը:
«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»:
Այս հայտարարությունը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը, ով 24 ժամ կալանքի էր առնվել ցույցերի ընթացքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
Աջակիցները տոնում էին Փաշինյանի ազատ արձակումը և շարունակում ցույցերը»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր