Հայաստանի դարպասին խփած գոլերի շնորհիվ Ռոնալդուն շրջանցել է Մեսսիին          Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր       Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ    

24 ապր 2018 10:00

Շմայսը չի տխրել. «Մինչեւ հիմա ոնց էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել».

Շմայսը չի տխրել. «Մինչեւ հիմա ոնց էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել».«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի տխրել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: «Շատ լավ եմ զգում, ինչ ա եղել որ: Մինչեւ հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,-«Ժամանակ»-ին ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե մինչեւ հիմա ՀՀԿ-ի համար էր աշխատում, երեկ Փարաքարի ճանապարհն էր փակել, որ մարդիկ չգան հանրահավաքի, Շմայսը պատասխանեց. «Շարունակելու եմ ապրել առօրյա կյանքով: 

Ամեն ինչ լավ է»: Հարցին՝ դժվա՞ր չի լինի առանց իշխանության, Սերժ Սարգսյանի հովանավորության: «Ես երբեք չեմ վայելել Սերժ Սարգսյանի հովանավորությունը, բայց Սերժ Սարգսյանը իմ ընգերն ա ու մինչեւ վերջ էլ իմ ընգերն ա լինելու: Սահմանափակեցինք ինտերվյուն»,-ասաց նա ու անջատեղ հեռախոսը»: 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր