Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

24 ապր 2018 12:43

Որտեղ է Սերժ Սարգսյանը

Հանրապետական կուսակցությունը կա ու կլինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին:
Հարցին, թե որտեղ է այժմ Սերժ Սարգսյանն ու ինչու չի այցելել Ծիծեռնակաբերդ, Շարմազանովն անպատասխան թողեց: Նա հրաժարվեց նաեւ այլ հարցերի պատասխանել եւ արագ հեռացավ: Հարցերի հրաժարվեց պատասխանել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հունից դուրս եկավ, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որտեղ է Սերժ Սարգսյանը:
«Աղջիկ ջան, կգաս, կասեմ»,- դիմեց լրագրողին ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր