Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

24 ապր 2018 14:10

Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի եկել Հայաստան

Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի եկել ՀայաստանՀայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի կարողացել գալ Հայաստան երկրում բողոքի խաղաղ ակցիաների օրերին: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Երաժիշտն ասել է, որ վատառողջ է եղել:
«Ինչպես կարող եք լսել իմ ձայնից, ես իսկապես շատ վատառողջ էի եւ չէի կարող ճանապարհորդել: Փորձում եմ արագ ապաքինվել, որպեսզի շուտով կարողանամ գալ Հայաստան: Խաղաղություն ձեզ»,- գրել է նա:
Սերժ Թանկյանը նաեւ տեղադրել է Radio Free Europe-ին տված վերջին հարցազրույցը: Դրանում նա խոսում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին եւ նշում, որ ուրախ է, որ այդ ամենը տեղի ունեցավ խաղաղությամբ: Նա նաեւ նշել է, որ երկրում փոփոխությունները պետք է շարունակվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր