Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

24 ապր 2018 16:35

Հույս ունենք, որ հակասությունները Հայաստանում կկարգավորվեն բացառապես իրավական հարթության մեջ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի բացառապես իրավական հարթության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեսպանը տեղեկացրել է Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տիրող իրավիճակի մասին:
«Ռուսական կողմից ընդգծել են, որ Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ցանկանում են շուտափույթ կայունացում՝ հանուն եղբայրական հայ ժողովրդի շահերի: Հույս ունենք, որ բոլոր առկա հակասությունները կկարգավորվեն բացառապես իրավական հարթության մեջ»,-նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
«Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հայ-ռուսական արտաքին քաղաքական Փոխգործակցության արդիական թեմաներ, փոխշահավետ այլ հարցեր»,-հավելել են գերատեսչությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր