Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 16-ի համար          Ծառայողական մեքենայով՝ կուսակցական ժողովի․ ինչպես է Ռոմանոս Պետրոսյանն օգտագործում պետական միջոցները. «Ժողովուրդ»       Ում է նոր ուժի մեջ տեսնում Կարապետյանը․ «Հրապարակ»    

24 ապր 2018 19:00

Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շեշտում է, որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. վերջինիս գործողությունները միտված են բացառապես հասարակական կարգի ապահովմանը և հանցավորության դեմ պայքարին: Երևանի փոխոստիկանապետն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:
Վալերի Օսիպյանն անդրադարձավ նաև վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ ակցիաների մասնակիցների նկատմամբ:
«Այն, ինչ ոստիկանությունը կատարել և կատարում է, օրենքի սահմաններում է: Անգամ ֆիզիկական ուժի կիրառումը, հատուկ միջոցների կիրառումը բխում է ոստիկանության մասին օրենքից»,- ասաց Երևանի փոխոստիկանապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր