Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

24 ապր 2018 20:45

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ կարեւոր են. Փաշինյան

Կասկած չկա, որ Հայաստանը եւ Ռուսաստանը եղբայրական բարեկամական պետություններ են, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ իրենց նպատակների մեջ չի մտնում քննադատել այդ խնդիրները, այլ պետք է լուծեն այդ խնդիրները բանակցությունների միջոցով։ Խնդիրներն առաջին հերթին կապված են մեր տարածաշրջանի հետ, ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների շահերի հետ։ «Անցած տարիներին, երբ եղել ենք Մոսկվայում, քննարկել ենք հայկական վորդրական վկայականների հարցերը»։
Փաշինյանը նաեւ նշել է, որ խնդիր կա Ադրբեջանին զենքի վաճառքի հետ։ «Կարծում եմ, որ խախտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցությունը։ ՌԴ-ն զենք վաճառելով կամա թե ակամ նպաստել է խնդրի խորացմանը»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով, չկան անլուծելի խնդիրներ, պետք է համբերատար մոտենալ եւ լուծել այդ խնդիրները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր