«Շահագրգիռ» միջազգային կառույցներն շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին՝ առաջնահերթություն տալով սեփական աշխարհաքաղաքական շահերին          Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 ապր 2018 17:05

«Չեմ կարող մահակով և վահանով դուրս գալ իմ ժողովրդի դեմ». Ոստիկանության կապիտանը միացավ երթին

«Չեմ կարող մահակով և վահանով դուրս գալ իմ ժողովրդի դեմ». Ոստիկանության կապիտանը միացավ երթինՏիգրան Մեծ պողոտայում քայլերթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց է միացել ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքից դուրս է եկել և միացել երթին. «Աշխատում էի Անչափահասների գործերով և ընտանեկան բռնության բաժանմունքում, այնտեղ ոչինչ չեմ հայտարարել: Ուզում եմ կանգնել իմ ժողովրդի կողքին, որովհետև չեմ կարող մահակով և վահանով դուրս գալ իմ ժողովրդի առաջ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, իսկ հիմա չեմ կարող պայքարել իմ ժողովրդի դեմ, որովհետև ժողովուրդը հանցագործություն չի կատարում: Հորդորում եմ արդեն նախկին աշխատանքային ընկերներիս՝ միանալ մեզ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր