Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 ապր 2018 19:30

Կառավարության պաշտոնական կայքը կեղծել է ԱՄՆ դեսպանի խոսքերը

Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ ՄԻլսի հիետ, որից հետո կառավարոթւյան կայում բավական կասկածելի տեքստ էր հայտնվել, որտեղ իբր ԱՄՆ դեսպանն ասել էր. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։
Նշենք, սակայն, որ այս տեքստը քիչ առաջ ջնջվել է կառավարության պաշտոնական կայքից։
Իսկ փոխարենը տեղադրվել է նոր տեքստ, որտեղ նշված է.«Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր