Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

25 ապր 2018 21:45

Հայաստանի Հանրապետությունում այս պահից չկա կառավարություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում այս պահից չկա կառավարություն։ Ադ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Ձեռքով ցույց տալով կառավարության շենքը՝ նա ասել է. «Այս շենքում նստած ոմանք մտածում էին, թե ժողովուրդը էնքան զարմացած եւ էնքան բավարարված է ՍերԺ Սարգսյանի հրաժարականով, որ նախորդ օրվա տոնախմբությունից հետո մոռացել էր, թե ինչի համար է հավաքվել»։
Ըստ Փաշինյանի, Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ի տոնակատարությունից եւ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններից հետո այլեւս մարդիկ փողոց դուրս չեն գալու։ «Բայց այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է դարձնում, որ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի, անվերապահ եւ առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա հեղափոխության հաղթանակը եւ Հայաստանի ղեկին կանգնելու որեւէ հավակնություն չցուցաբերել։ Մենք պահանջում ենք ՀՀԿ միանշանակ եւ անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով Կարապետյանի հերքված հրաժարականի լուրերին՝ Փաշինյանն ասել է. «Այս ամենը, սակայն, պետք է դիտել միայն ու միայն ՀՀ օրենսդրության տեսակետից։ Այն պահին, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը։ Եւ այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, բոլոր անդամները հրաժարական տված են, եւ ՀՀ-ում այս պահից չկա կառավարություն»։
Նա նշել է, թե Կարեն Կարապետյանը օրենսդրությամբ իրավունք չունի իրեն վարչապետի պաշտոնակատար համարելու, դա կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել։
«Այսօր նա հավաքել է ուժայիններին եւ պնդել,թ ե պետք է արտակարգ դրություն մտցնել։ Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա․ Ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին եղել է ՆԳ, ԱԱ, պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ նախարար, Կարեն Կարապետյան, ամսի 23-իՆ Սերժ Սարգսյանը չէր ֆայմում, դու եկել էր «սատանի մայլում» քյրանդբազություն ես անում։
Թե ուզում ես բախտդ փորձիր»,- ասել է Փաշինյանը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր