Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 ապր 2018 01:08

Հայաստանից կապիտալի արտահոսք այս օրերին չկա

Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է 3 փաստ.

1. Հայաստանից կապիտալի արտահոսք այս օրերին չկա, որի մասին վկայում է 2-րդ կետը (ի դեպ, կարող եք ծանոթ բանկիրների հետ էլ խոսել):
2. Դրամի փոխարժեքը կայուն է։
3. Հայկական եվրոբոնդերը չեն արժեզրկվել։

Հիմա «ապակոդավորենք» այս կետերը։
1. Հայկական բիզնեսը պանիկայի մեջ չէ։ Փողերն ափալ-թափալ չեն հանում Հայաստանից՝ ցույցերի պատճառով։
2. Հայաստանում սպասումները դրական են, քաղաքացիները հավատում են վաղվա օրվան, լավատես են։ Հա, ու մեկ էլ ԿԲ-ն նորմալ աշխատում է։
3. Եվրոբոնդերի պահը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահությունը չի նվազել։

Էնպես որ, խուճապ չկա՝ ինչքան էլ մի քանի սովորաբար զգուշավոր ու լռակյաց գործարարներ էս օրերին բլբուլ կտրած բողոքեն, թե «ցույցերի պատճառով խնդիրներ ունենք»: Ցույցերի պատճառով օրվա հացի խնդիր կարող է ունենալ շարքային արհեստավորը, բայց ինքը չի բողոքում, որովհետև հասկանում է՝ ավելի լավ է մի քանի օր նեղություն քաշի, բայց իր երեխան նորմալ երկրում մեծանա։

Ու ամենակարևորը՝ բիզնեսի, տնտեսության, ներդրողների վրա շաաաատ վատ բացասական ազդեցություն կարող է ունենալ մենակ մի բան՝ ուժի կիրառումը կամ արտակարգ դրության հայտարարումը։

Մինչ էս պահը ինչ կատարվել է, միանշանակ դրական մեսիջ է դրսի ներդրողներին ու տուրիստներին, որի էֆեկտը կզգացվի հանգուցալուծումից կարճ ժամանակ անց։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր