Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

26 ապր 2018 09:45

Օլիգարխիայի սիրտը դող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են. «Հրապարակ»

Օլիգարխիայի սիրտը դող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից եւ այլն, արդեն օգուտ է տվել:
Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առեւտուրը քիչ է: Իսկ հիվանդանոցի անձնակազմը, որ ուշի ուշով հետեւում է ակցիաներին, աշխատանքից հետո՝ մասնակցում, տրտնջում էր, թե այդ ամենը գաղտնի են անում:
Ավելին՝ նրանց պնդմամբ, բուժքույրերից մեկին օրերս աշխատանքից հեռացրել են, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն առնելուն պես նա եկել, կոլեգաներին շնորհավորել է, չի թաքցրել իր ուրախությունը: Հիվանդանոցում մտերմաբար զգուշացնում են միմյանց, որ հեռախոսներից զգույշ օգտվեն, ակցիաներին զգույշ հետեւեն, որ հանկարծ ղեկավարության ականջը չընկնի»:
 
Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր