Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

26 ապր 2018 12:35

Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, վարչապետի ընտրության համար ԱԺ-ի նիստ է գումարվելու. Բաբլոյան

Մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, վարչապետի ընտրության համար ԱԺ-ի նիստ է գումարվելու. ԲաբլոյանՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Հայտարարվել է ՀՀԿ-ի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու մասին եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:
Ավելի վաղ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմել էր ՀՀԿ խմբակցության պատգամավորներին եւ հրավիրել հանդիպման՝ խոսելու խաղաղության ու կայունության մասին:
Մինչ այդ «թավշյա հեղափոխության» առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պահանջում են «Հանրապետական կուսակցության անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան»:
Ապրիլի 25-ին պետք է կայանային ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները՝ իշխանության անցնցում, խաղաղ փոխանցման շուրջ: Սակայն Կարապետյանը հրաժարվեց այդ հանդիպումից՝ նշելով, որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ: Այնուհետեւ ՀՀ-ում նոր թափով վերսկսվեցին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները, որոնց ճնշման տակ փաստորեն իշխող ՀՀԿ-ն գնաց զիջման:
Հանրապետության հրապարակում Փաշինյանն առաջադրվեց որպես «վարչապետի ժողովրդական թեկնածու»: Մինչ այդ Փաշինյանի գլխավորած շարժմանը միացել էին ԲՀԿ-ն, կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրա թեկնածությունը պատրաստ են աջակցել նաեւ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ: 
Հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ բանակցություններ սկսած նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական ուղիով՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորությունները որպես պաշտոնակատար ժամանակավորապես իրականացնում են Կարեն Կարապետյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր