Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին          Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար       Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին    

26 ապր 2018 16:36

«Իմ քայլը» և «մերժիր Սերժին» նախաձեռնությունների կոչը քաղաքացիներին

Հայտարարություն
«Իմ քայլը» և «մերժիր Սերժին» նախաձեռնությունները կոչ են անում քաղաքացիներին խստորեն հետևել ներքոգրյալ կանոններին․
- պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել սահմանված արագությունը, մեքենան վարել պետհամարանիշները բաց՝ առանց ծածկելու կամ հանելու դրանք,
- մաքուր պահել տարածքը,
- Բաց պահել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները,
- ժամը 23։00-ից հետո դադարեցնել ազդանշանները,
Անհնազանդության ակցիաների և դրանց ժամերի մասին կհայտարարվի նախապես։
Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք։ Ով չի հետևում այս կանոններին, նա չի կարող համարվել մեր շարժման մասնակից։
Հիշեցնում ենք, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, ուստի կոչ ենք անում ոստիկանությանը պատշաճ կերպով կատարել աշխատանքը։
Շնորհակալություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր