Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

27 ապր 2018 10:15

Գագիկ Ծաոուկյանը և որոշ ՀՀԿ-ականներ վարչապետի այլընտրանքային թեկնածու ունեն. «ՉԻ»

Գագիկ Ծաոուկյանը և որոշ ՀՀԿ-ականներ վարչապետի այլընտրանքային թեկնածու ունեն. «ՉԻ»«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծաոուկյանը եւ որոշ ՀՀԿ-ականներ քննարկել են վարչապետի այլընտրանքային թեկնածուի հարցը։ Վարչապետացուի երկար փնտրտուքներից հետո նրանց ընտրությունը կանգնել է գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի թեկնածության վրա։ Այս թեկնածությունը, ըստ մեր աղբյուրների ՝ ընդունելի կլիներ նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների համար։ Մեր տեղեկություններով, սակայն, Խաչատուր Սուքիասյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու տարբերակին դեմ են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Ելք»-ի երիտասարդ անդամներից շատերը։ 

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր