ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 ապր 2018 11:48

ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա․ Ինչու էին Փաշինյանին հեռացրել ԵՊՀ-ից

ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա․ Ինչու էին Փաշինյանին հեռացրել ԵՊՀ-իցԼրագրող, հաղորդավար Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` կրթությունն անավարտ թողնելու քննարկումներին.
«Կներեք էլի, էտ որ ափռ-ցփռ գրում եք, թե բա՝ Նիկոլը բարձրագույնի դիպլոմ չունի, ձեզ էտ գրածից հետո լավ թեթև եք զգու՞մ։ Քանի դիպլոմավորի գիտեք, որ կարդացած վերջին գիրքը այբբենարաննա էղել։ Շատ էլ ճռճռ կազմերով դիպլոմներն առել դրել են տունը, cv- ի առաջին տողում էլ գրել են, թե ավարտել են էս ինչ կամ էն ինչ բուհը։
Գրում եմ, որպես Նիկոլի համակուրսեցի, ու գրում եմ ամենայն պատասխանատվությանբ.
Էնքան ինտելեկտ, գրագիտություն ու խելք, որ Նիկոլն ունի, էնքան գիրք, որ Նիկոլն էր կարդում, շատերի համար անհասանելի երազանք կարա լինի։ Ես եմ տեսել դա, մեր ամբողջ կուրսն ու ԵՊՀ-նա տեսել։ Նիկոլին ԵՊՀ Ժուռֆակ-ի վերջին կուրսից հեռացրին սկզբունքայնության ու արդարամտության պատճառով՝ տպագրված մի հոդվածի համար, որը դուր չեկավ այն ժամանակվա դեկան Գառնիկ Անանյանին։
Մոտիվացիան՝ բացականերն էին։ Բայց նույն հաջողությամբ, բացակաների պատճառով ինձ ու կուրսից շատերին պետք է հեռացնեին, որովհետև էտ ժամանակ մենք արդեն աշխատում էինք ու դասի համարյա թե չէինք գնում։ Կվկայեն ԵՊՀ Ժուռֆակ-ի 96 թ-ի բոլոր շրջանավարտները՝ Նիկոլն ուներ ամենաբարձր գնահատականները և կարմիր դիպլոմի թեկնածու էր։
Էնպես որ, ԵՊՀ-ն, եթե մի քիչ թասիբ ունենա, Նիկոլի դիպլոմը գոնե 22 տարի հետո կտա ու իր պատմության էջերում կթողնի, որ ունեցել է Նիկոլ Փաշինյան շրջանավարտ։ Դա ԵՊՀ-ի համար պատվաբեր է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր