Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

27 ապր 2018 11:34

Կարեն Կարապետյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

]Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարություն է տարածել, որում ասված է.
Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:
Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:
Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:
Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր