Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

27 ապր 2018 13:52

Նիկոլ Փաշինյանը՝ կադրային ջարդի, «Սասնա ծռերի» և քաղբանտարկյալների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ կադրային ջարդի, «Սասնա ծռերի» և քաղբանտարկյալների մասին«Եթե մենք վենդետա անելու լինեինք, դա վաղուց արած կլինեինք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է. «Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ անել և բոլորին հանել՝ նորերին նշանակել: Կլինեն և՛ նոր նշանակումներ, կլինեն դեպքեր, երբ գործող մարդիկ կաշխատեն»:
Հարցին, թե կա՞ իրավական կարգավորում, որով «Սասնա ծռերն» ազատ են արձակվելու՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ թե ովքե՞ր են քաղբանտարկյալ, այդ հարցի պատասխանը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը փոխեն իրենց դիրքորոշումը և ցանկություն հայտնեն հանդիպելու, կհամաձայնվի՞ Ն. Փաշինյանը: Ի պատասխան՝ նա ասաց. «Այո, իհարկե, մենք ասել ենք, որ բաց ենք քննարկումների համար: Միայն թե, մենք պետք է համոզված լինենք, որ լիազորված անձի հետ ենք բանակցում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր