Մարտի 29-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Սպասվում են տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին       Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տարավ Hype Fighting մրցաշարում    

27 ապր 2018 15:00

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են «ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»: Այս մասին ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքէջում:
Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման եւ Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքը, ասվում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, երեկ էլ Մոսկվայում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր