Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

27 ապր 2018 15:30

Պուտինի խոսնակը մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումներից

Պուտինի խոսնակը մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ Մոսկվայում ունեցած հանդիպումներիցՌուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ: Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից ու ասել. - «Եղել են բանակցություններ նախարարությունների գծով, նաև հեռախոսազրույցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև: Հիմնականում շփումները կենտրոնացել են Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտության վրա՝ անխոս, Սահմանադրության շրջանակներում և այնպես, որպեսզի գտնվի փոխզիջում շահագրգիռ կողմերի միջև»:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը այժմ սպասում է և հետևում է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր