Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

27 ապր 2018 21:20

Ոմանք խաղում են ընդամենը ժամանակի վրա. Նիկոլ Փաշինյան

Ոմանք խաղում են ընդամենը ժամանակի վրա. Նիկոլ ՓաշինյանՈմանք Կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ խաղում են ընդամենը ժամանակի վրա։ Այդ մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում ասել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր շատերը հարցնում են, թե ինչ կարող են անել ճգնաժամի լուծմանը աջակցելու հարցում։ Ես ասում եմ՝ կա մի պարզ գործողություն, բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ։ Որովհետեւ այն երկիրը, որտեղ որեւէ հանրապետական կարող էր լինել վարչապետ կամ նախագահ, այլեւս գոյություն չունի։ Սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է»,- ասել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ կլինի ինչ-որ մեկը, որը Կարեն Կարապետյանին ու մյուս հանրապետականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում ճանապարհներին, երբ իրենք Երեւանից Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք չորս ժամում։  «Կարեն Կարապետյանի կողմից վարչապետ առաջադրվելու փորձը կնշանակի, որ նա ինքն իրեն հռչակում է  տեղատարափի տակ կանգնած այս հերոսական ժողովրդի թշնամի։ Կարեն Կարապետյան, դու որոշի, ուզում ես արդյոք ունենալ այսպիսի հզոր ու հաղթանակած թշանամի։ Եթե ուզում ես, քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին»,- նշել է նա։
«Այսօր դեռ մնացել են մարդիկ, որ ասում են, թե կտրուկ գործողությունների ժամանակն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ այդ կտրուկ գործողությունները վաղուց արդեն ավարտված են։ Այս պատմությունը վաղուց ավարտված է, ոմանք սակայն կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ խաղում են ընդամենը ժամանակի վրա»,- նկատել է Փաշինյանը։
Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին հանրահավաք են անելու Գյումրիի Վարդանանց հրապարակում. դեպի Գյումրի ավտոերթը կշարժվի ուղիղ ժամը 15.00-ին՝ Աշտարակի խճուղու սկզբնամասից՝ 15-րդ թաղամասի եւ ՊՆ նախկին շենքի միջեւ ընկած հատվածից:
Բացի այդ, ապրիլի 28-ին, ժամը 15.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Արցախ պուրակում. դեպի Վանաձոր ավտոերթը կշարժվի ապրիլի 28-ին, ժամը 12.00-ին Ավանի Հարսնաքարի դիմացի հատվածից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր