«Ա՛յ սրանում ես Կարեն Կարապետյանին ուզում եմ աջակցել». Կոնստանտին Զատուլին

Նա պարզաբանեց, որ Կարապետյանին աջակցում են՝ որպես գործող իշխանության ղեկավարի, որը պարտավոր է ապահովել կարգուկանոն, անվտանգություն և այլն. «Ա՛յ սրանում ես նրան ուզում եմ աջակցել։ Եվ եթե որևէ այլ մարդ լիներ Կարապետյանի փոխարեն, ես նույն կերպ նրան կաջակցեի»։
Կ.Զատուլինի խոսքով՝ Երևանում ցույցերի պատճառով ՌԴ դեսպանատան աշխատակիցների երեխաները 3 ժամ ավտոբուսի մեջ էին մնացել, և մի կողմի իրավունքների իրացումը չպետք է խախտի մյուս մարդկանց իրավունքները։ Ամեն դեպքում, ինչպես նկատեց Զատուլինը, ցույցերի վերաբերյալ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի արձագանքը եղել է հետևյալը. «Ոտքով քայլելն օգտակար է»։